Euronews-ը պատմել է Վենետիկի «հայկական» Սբ Ղազար կղզու մասին

Euronews-ը պատմել է Վենետիկի «հայկական» Սբ Ղազար կղզու մասին

PanARMENIAN.Net - Euronews հեռուստաալիքը հրապարակել է The Armenian land of Venice հոդվածը Եվրոպայում հայերի ներկայության մասին՝ որպես օրինակ բերելով Վենետիկի «հայկական» Սուրբ Ղազար կղզում գտնվող հայկական միաբանությունը:

Նշվում է, որ այդ հրաշալի անկյունն Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի (Isola di San Lazzaro degli Armeni) կամ Սուրբ Ղազար կղզին է։

Հայերի ներկայությունը Եվրոպայում տարածվում է Լոնդոնից մինչև Լարնակա, Լիսաբոնից մինչև Լվով։ Մխիթարյան միաբանությունն այդ ժառանգության առավել վառ օրինակներից է։ 2017-ին կլրանա Եվրոպայի խորհրդանիշներից մեկը հանդիսացող քաղաքում մխիթարյանների ներկայության 300 տարին, գրում է Նովոստի Արմենիան Euronews-ի վրա հղումով։

Կղզին մխիթարյանների տունը դարձավ, երբ ականավոր գրող ու թարգմանիչ Մխիթարը իր հետնորդների հետ 1717-ին հեռացավ Կիլիկիայից՝ փախչելով օսմանների հետապնդումներից: Նա Վենետիկ տեղափոխվեց և նոր վանք հիմնեց: Վենետիկում Մխիթարին հաջողվեց մի փոքր կղզի նվեր ստանալ, որտեղ էլ նա իր հետնորդների հետ միասին վերականգնեց հայկական եկեղեցու ավերակներն ու վանք կառուցեց, որը ժամանակի ընթացքում դարձավ հայ մշակույթի կենտրոններից մեկը: Մխիթարի ստեղծած միաբանությունը կրում է Մխիթարյան անվանումը։ Մխիթարյանականները մեծ դեր խաղացին հայ բանասիրության և եկեղեցական գրականության զարգացման մեջ։

«Դարեր շարունակ մխիթարյանները մեծ ազդեցություն են ունեցել Եվրոպայում գիտության և տպագրության զարգացման վրա: Նրանց գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել հայ ազգի համար: Մասնավորապես, նրանք շատ բան են արել հայոց լեզվի և հայ ինքնության զարգացման համար: Հենց մխիթարյաններն են առաջինը հրապարակել հայոց լեզվի արդիական բառարաններ: Մինչ օրս նրանց հիմնած վանքում հայալեզու գրքեր են հրատարակվում, առնվազն տարեկան մեկ այդպիսի գիրք»,-նշել է ռեպորտաժի հեղինակ Նարեկ Սեֆերյանը»:

Հոդվածում մեջբերվում է հայր Սերոբ Ջամուրլյանի խոսքը, որը նշել է, որ մխիթարյանների միաբանությունը միշտ հայկական աշխարհը Եվրոպային կապող կամուրջ է եղել գիտության և հոգևորականության առումով, ինչպես նաև կամուրջ Արևելքի և Արևմուտքի ունիվերսալ մարդկային արժեքների միջև:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---