Թբիլիսիի դասական երգեցողության միջազգային մրցույթում ՀՀ մենակատարները մի քանի մրցանակային տեղ են զբաղեցրել22 մարտի 2017 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում կայացած Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան դասական երգեցողության 2-րդ միջազգային մրցույթում Հայաստանի մասնակիցները զբաղեցրել են գրեթե բոլոր մրցանակային տեղերը` ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին: Այս մասին լրագրողներին հայտնել է «Տենոր ասոցիացիայի» նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, գրում է Panorama.am-ը։ Նա տեղեկացրել է, որ չորս տարիքային խմբում Հայաստանը ներկայացրած էր 5 մենակատարով. «Մարիամ Ալոյանն արժանացել է հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի, Արտյոմ Ասմանգուլյանն իր տարիքայի խմբում արժանացել է Առաջին մրցանակի, Հովհաննես Անդրեասյանն իր տարիքային խմբում` Առաջին մրցանակի, Հովհաննես Կարապետյանը` Երկրորդ մրցանակի, Արուսյակ Դավթյանն արժանացել է Երկրորդ մրցանակի: Մասնակիցները իմացան, որ Հայաստանում կա բարձր մակարդակի վոկալ դպրոց»: Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր Tenor World Association of Arts ասոցիացիայի նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, ինչպես նաև առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից, Լիտվայից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |