10 հոկտեմբերի 2007 - 20:37 AMT
Թուրքական հրետանին գնդակոծել է Իրաքի հյուսիսային շրջանները
Թուրքական հրետանին սահմանի իր կողմից գնդակոծել է Իրաքի հյուսիսային շրջանները, հաղորդում է Լենտա.ռուն-ն: Զինվորականներն ենթադրում են, որ այնտեղ են գտնվում քուրդ ապստամբների ճամբարները: Ընդ որում ռազմական գործողությունը ցամաքային զորքերի կիրառմամբ պետք է ստանա խորհրդարանի հավանությունը: Հաղորդվում է, որ համապատասխան թույլտվությունը կստացվի հաջորդ երկուշաբթվանից ոչ շուտ:

Լիարժեք ռազմական ներխուժումը կարող է բարդացնել Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ: Հնարավոր է, որ, ստանալով խորհրդարանի թույլտվությունը, թուրքական հրամանատարությունը կսպասի ԱՄՆ-ի արձագանքին, որը կարող է աջակցել ապստամբների ոչնչացման հարցում:

Թուրք զինվորականները սկսել են հրետակոծել Իրաքի սահմանները Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների հետ մի քանի ռազմական բախումներից հետո: Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Շիրնակ նահանգում, երկրի հարավ-արեւելքում նման բախման հետեւանքով զոհվել են 13 թուրք զինվորականներ, հաղորդում է Լենտա.ռու-ն: