ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը11 հոկտեմբերի 2007 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը եւ, ըստ ԱՄՆ Սահմանադրության, ուղարկեց այն Ներկայացուցիչների պալատ վերջնական քվեարկության համար: Բացելով նիստը, հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսը կոչ է արել կոնգրեսականներին «քվեարկել ըստ խղճի»: Կալիֆորնիայից կոնգրեսական Էդվարդ Ռոյսը, բանաձեւի ընդունումը չափազանց կարեւոր է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ողջ աշխարհի համար: «Եթե մենք հավանություն չտանք 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին բանաձեւին, վաղը այն կարող է կրկնվել»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, կոմիտեի անդամները, որոնք դեմ էին այդ որոշման կայացմանը, նշել են, որ «այսօրվա Թուրքիան Օսմանյան կայսրությունը չէ եւ նա պատասխանատվություն չի կրում 90 տարի առաջ կատարված հանցագործության համար»: «Արտաքին գործերի կոմիտեն հավանություն տվեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին, ինչը նշանակալի առաջընթաց է 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին որպես ամերիկացիներ բացահայտ եւ ազնիվ խոսելու մեր իրավունքի վերականգնման համար, ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների Թուրքիայի ճնշումից զերծ մնալու ազատության համար: Որպես ամերիկացիներ, մենք միշտ պետք է կարողանանք ազատ խոսել մարդու իրավունքների մասին եւ երբեք թույլ չտանք, որ այլ ազգ միջամտի ազգային արտաքին քաղաքականության կամ էթիկայի գործերին»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւն ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Նման բանաձեւերը չեն դրվում Սենատի հաստատմանը եւ չեն ստորագրվում նախագահի կողմից: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ հեռախոսազրույցում դեմ է արտահայտվել 106-րդ բանաձեւի ընդունմանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես նամակ էր հղել Բուշին` «սպառնալով երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացմամբ»: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |