Վարչապետ. Խիստ անհրաժեշտ է Հայաստանի նկարագրի ձևավորումը23 մարտի 2017 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում: Նա հանձնարարական է տվել Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության ու միջազգային ԶԼՄ-ներով տարածելու վերաբերյալ: «Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր՝ Visit to Armenia, շատ արագ է պետք անել բոլոր հնարավոր թիրախներով, որտեղ որ ակնկալում ենք, առաջին հերթին, Ռուսաստանի, քանի որ ներքին անձնագրերով գալու հնարավորոությունը կա», - նշել է Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ չնայած վերջին հինգ տարիներին Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է մոտ 9 տոկոս, Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է։ «Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում», - նշեց նա։ Վարչապետը շեշտել է՝ խիստ անհրաժեշտ է համարում Հայաստանի նկարագրի ձևավորումը։ Նա ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարել է շարունակել ակտիվ թիրախային ու մարքեթինգային միջոցառումների իրականացումը։ «Մեկամսյա ժամկետը մի քիչ շատ է, երկշաբաթյա ժամկետում ապահովել ՀՀ-ն որպես զբոսաշրջային երկիր գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և դրանց տարածումը», - ասել է վարչապետը։ Հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում:Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |