Աթեշյանը՝ չհեռանալու մասին. «Պատրիարքարանը Թուրքիայի կողմից ինձ է վստահված»23 մարտի 2017 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Արամ Աթեշյանը չի պատրաստվում հրաժարական տալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից: Այս մասին Աթեշյանը հայտնել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին տրված հարցազրույցում: Ըստ Աթեշյանի` չնայած կատարված ընտրությանն ու ընտրություններում նրա կրած պարտությանը՝ «պայմանները չեն ներում» նրա հրաժարականի համար: «Մեր պատրիարքարանը Թուրքիայի մի մասնիկն է և Պետության կողմից վստահված է ինձ», - ասել է նա: Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի նամակին, որով նա Աթեշյանից խնդրել էր կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացված որոշումներն ու հարգել համայնքային ընտրության արդյունքները, Աթեշյանը նշել է, որ չնայած Էջմիածնում կայացած ժողովը շատ «արգասաբեր» էր` ստեղծված հանգամանքներում իրավիճակը դժվար թե փոխվի մոտ ապագայում: «Ակօսի» թղթակցի հարցին, թե արդյոք նա խոստացածի պես հանդիպում խնդրել է Ստամբուլի նահանգապետարանից և այդ հանդիպումն արդեն նշանակվել է, Արամ Աթեշյանը պատասխանել է. «Մենք դեռ որևէ պատասխան չենք ստացել»: Փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |