Ռուսաստանը չի հեռարձակի «Եվրատեսիլը»

Ռուսաստանը չի հեռարձակի «Եվրատեսիլը»

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթը, որն այս տարի անկացվելու է Ուկրաինայում, ռուսական ոչ մի հեռուստաալիք չի հեռարձակի: Այդ մասին հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

«2017-ին Ռուսաստանից ոչ ոք մրցույթի չի մեկնում, ուստի ՌԴ դաշնային հեռուստաալիքներից ոչ մեկը չի հեռարձակելու մրցույթը»,-ասել է հաղորդավարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր 3 տարով: Որոշումը կայացվել է երգչուհու կողմից Ղրիմ այցելության պատճառով, որով նա «խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը»: ՌԴ ԱԳՆ-ում Կիևի որոշումը քաղաքական են անվանել և նշել են, որ այն հաշվի չի առնում հասարակ հանդիսատեսի կարծիքը: Սամոյլովան ՌԴ-ն կներկայացնի 2018-ի «Եվրատեսիլում»:

Մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Կիևում հայտարարել են, որ եթե «Եվրատեսիլի» Հայաստանը ներկայացնող մասնակիցը եղել է Ղրիմում, նրա մասով «առանձին որոշում» կկայացվի: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Նա հավելել է, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը կստուգի, թե արդյոք «Եվրատեսիլի» հայաստանյան մասնակիցը չի խախտել Ուկրաինայի օրենսդրությունը:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Հայաստանի պատվիրակ Արծվիկ Հարությունյանը մայիսի 9-ին կկատարի Fly with me երգը «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակչում: Մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---