Լոնդոնի ահաբեկչության գործով 8 մարդ է ձերբակալվել23 մարտի 2017 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ ձերբակալվել է 8 մարդ: Այդ մասին հայտնել են իրավապահ մարմինները Twitter-ում իրենց պաշտոնական էջերում; «Ընդհանուր առմամբ 8 անձ է ձերբակալվել շարունակվող հակաահաբեկչական գործողության շրջանակում»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի: Պատահարը տեղի է ունեցել Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Վարորդը լքել է մեքենան Բրիտանիայի խորհրդարանի շենքի մոտ, իսկ հետո դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Իրավակարգի պաշտպանները ձերբակալել են հարձակվողին: Ահաբեկիչների ձեռքից 3 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են: Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն: Այն տեղի է ունեցել Բրյուսելում ահաբեկչական գործողություններից ուղիղ մեկ տարի անց: 2016-ին Բրյուսելում 2 պայթյուն որոտաց միջազգային օդանավակայանում և մեկը մետրոյի կայարաններից մեկում՝ 32 մարդ զոհվեց, 320-ը ՝ վիրավորվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |