Եպիսկոպոս Մաշալյան. Աթեշյանը պետք է ընտրի եկեղեցու և պետության միջև23 մարտի 2017 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Պոլսի պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ և ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի փոխանորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կարծում է, որ պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած խնդիրը կլուծվի, երբ պետությունը ուսումնասիրի հարցը: Նա հայտնել է, որ գործընթացի հետագա աշխատանքների համար կարելի է սպասել մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին, «Ակոս»-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Մաշալյանն անդրադարձել է ընտրությունների գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի միջամտությանը և ստեղծված իրավիճակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կեցվածքին: Վերջինս չնայած պարտվել էր տեղապահի ընտրություններում, բայց հրաժարվում է հեռանալ պաշտոնից՝ որպես արդարացում բերելով Ստամբուլի նահանգապետարանի գրությունը: Փոխնահանգապետը գրությամբ տեղեկացրել էր, որ պատրիարքի ընտրությունների անցկացումն իրավաբանորեն անհնար է: Մաշալյանը նշել է, որ այսքանից հետո Աթեշյանը պետք է ընտրություն կատարի եկեղեցու և պետության միջև: Մաշալյանի խոսքով, Բեքչյանի՝ Գերմանիայից վերադարձից հետո պետությանը կնեկայացվի ստեղծված իրավիճակը. «Միջամտությունը թյուրիամացության հետևանք էր և գրությունը գրված էր հապշտապ: Պետությունը, երբ մասնագետներին հանձնարարի գործընթացն ուսումնասիրել, իրավիճակը կբացահայտվի: Կբացատրենք, որ տեղապահի ընտրությունը եկեղեցու ընթացակարգի փուլերից է: Մենք էլ այս գործընթացի հետագա աշխատանքները կարող ենք հանրաքվեից հետո կատարել»: Մաշալյանը նաև տեղեկացրել է, որ Պոլսի պատրիարքարանը տեղապահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ նամակներ է ուղարկել Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Առաջին նամակում պատրիարքարանի ընդհանուր Ժողովի Դիվանի ատենապետ Եղիշե վարդապետ Ուչգունյանը կաթողիկոսին տեղեկացնում է մարտի 15-ին տեղի ունեցած տեղապահի ընտրությունների արդյունքները, համաձայն որի, տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Երկրորդ նամակի հեղինակը Մաշալյանն է: Նա գրել է, որ ընտրված տեղապահ Բեքչյանն այս անցումային շրջանում կաթողիկոսի աջակցության կարիքն ունի, որպեսզի կարողանա իր պարտականություններն իրականացնել: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |