Բելգիայում վարորդը փորձել է ավտոմեքենայով մխրճվել ամբոխի մեջ23 մարտի 2017 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Անտվերպենում ձերբակալվել է ավտոմեքենայի վարորդը, որը փորձել է մխրճվել ամբոխի մեջ: Այդ մասին հայտնել է Բելգիայի ոստիկանությունը: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան 11:00-ին: Վարորդը մեծ արագությամբ մուտք է գործել առևտրային փողոց: Նրան ձերբակալել են այն բանից հետո, երբ նա չի կանգնել կարմիր լույսի ժամանակ: Ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել, հայտնում է Republic.ru-ն La Derniere Heure-ին հղումով: Ենթադրվում է, որ վարորդը Հյուսիսային Աֆրիկայից է ծագումով: Քաղաքում ոստիկանության լրացուցիչ ուժեր են տեղակայվել: Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Այնուհետև վարորդը դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Ահաբեկիչների ձեռքից 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են, հարձակվողը սպանվել է: Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն: Այն տեղի է ունեցել Բրյուսելում ահաբեկչական գործողություններից ուղիղ մեկ տարի անց:2016-ին Բրյուսելում 2 պայթյուն որոտաց միջազգային օդանավակայանում և մեկը մետրոյի կայարաններից մեկում՝ 32 մարդ զոհվեց, 320-ը ՝ վիրավորվեց: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |