24 մարտի 2017 - 11:05 AMT
Չեչնիայում Ռոսգվարդիայի վրա հարձակման փորձի ժամանակ վեց ահաբեկիչ է սպանվել

Չեչնիայում վեց ահաբեկիչ է ոչնչացվել Ռոսգվարդիայի զորամասի վրա հարձակման փորձի ժամանակ: Հարձակմանն ընդհանուր առմամբ մասնակցել է ահաբեկչական խմբավորման ութ անդամ, Չեչնիայի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին հղումով հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեպքը տեղի է ունեցել Նաուրսկոյ շրջանում:

«Վեց գրոհային սպանվել է, երկուսը հասցրել են թաքնվել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ի գիշերվա ժամը 2-ից 3-ի սահմաններում հսկիչ անցակետի մոտ:

Ռոսգվարդիայի կորուստները դեռևս ճշտվում են: