Մեկ ամսում ներքին անձնագրերով ՀՀ է ժամանել ավելի քան 3000 ՌԴ քաղաքացի

Մեկ ամսում ներքին անձնագրերով ՀՀ է ժամանել ավելի քան 3000 ՌԴ քաղաքացի

PanARMENIAN.Net - Մեկ ամսում Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն է ժամանել 3091 քաղաքացի:

Փետրվարի 23-ից մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանն ընդունել է ներքին անձնագրերով 2938 ՌԴ քաղաքացի, «Շիրակ» օդանավակայանը՝ 153 քաղաքացի:

ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու որոշումն ուժի մեջ է մտել 2017-ի փետրվարի 23-ին: ՌԴ քաղաքացիները ներքին անձնագրերով ՀՀ կարող են ժամանել միայն «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններով:

Որոշման ընդունման օրը «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---