Բաքվում Թուրքիայի դեսպան. Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը «համազոր է Թուրքիայի հետ բարեկամությանը հասցրած դաշյունի հարվածին»

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը «համազոր է Թուրքիայի հետ բարեկամությանը հասցրած դաշյունի հարվածին: Այդ որոշումը օգուտ չի բերի նաեւ հայերին»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Ղարսլիօղլուն: Թուրք դիվանագետը, կանխորոշելով հարաբերությունների զարգացումը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, հայտարարել է. «Կապերի զարգացումը երկու երկրների միջեւ որոշում է կառավարությունը: Սակայն ես չեմ կարող հասկանալ, թե ում է ձեռնատու կապերի վատթարացումը: Մի բան է պարզ` այն օգուտ չի բերի նաեւ հայերին»,-հաղորդում է Day.az-ը:



Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: Ներկայումս բանաձեւին աջակցում են 227 կոնգրեսականներ: 106-րդ բանաձեւն ընդամենը «Պալատի բանաձեւ է» (The House resolution): Նման բանաձեւերը չեն դրվում Սենատի հաստատմանը եւ չեն ստորագրվում նախագահի կողմից: Թուրքիան արդեն «դատապարտել է» Կոմիտեի որոշումը, մեղադրելով ամերիկացի օրենսդիրներին «անպատասխանատվության» մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---