Euromag-ը՝ Երևանում Գինու օրերի մասին. Սարյան փողոցը 2 երեկո փակ կլինի գինու համտեսի համար24 մարտի 2017 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Euromag ամսագիրն անդրադարձել է մայիսի 5-6-ին Երևանում կայանալիք Գինու օրերին՝ նշելով, որ Հայաստանը հիանալի վայր է մայիսին այցելելու համար: Նշվում է նաև, որ Հայաստանը գնալով ավելի պահանջված ուղղություն է ստանում ճանապարհորդների շրջանում: «Հայաստանը դա անհավանական խոհանոց է, գեղեցիկ բնություն և..գերազանց գինի: Հայաստանն ավելի շատ հայտնի է իր կոնյակով՝ այն բաղձալի 5-աստղանին մուգ կանաչ շշով: Սակայն, քչերը գիտեն, որ Հայաստանն առաջին հերթին գինեգործության հազարամյա ավանդույթներ ունեցող երկիր է: Այստեղ, Հայաստանում, Արենիի քարանձավում է հայտնաբերվել աշխարհի հնագույն գինեգործարանը: Հայաստանը հայտնի է ոչ միայն իր կարմիր և սպիտակ, այլ նաև վարդագույն գինիներով: Այսօր հայկական գինին նորաձև թրենդ է»,-ասվում է հոդվածում:
Մայիսի 5-ին և 6-ին Երևանի կենտրոնում հատուկ առևտրային տաղավարներ կտեղադրվեն տեղի գինեգործական արտադրանքով և Երևանի ռեստորանների լավագույն ճաշատեսակներով: Փառատոնը կազմակերպել է «Արենի Փառատոն» հիմնադրամը` խոհարարական քննադատ Աննա Մազմանյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Երկու օր շարունակ 15 գինեգործական ընկերություն կներկայացնի իր արտադրանքը, իսկ ռեստորանները՝ գինուն համահունչ հատուկ մենյու: Կվաճառվեն կուպոններ՝ յուրաքանչյուրը 4000 դրամ անվանական արժեքով: Կուպոնի գնի մեջ է ներառված նաև մեկ գավաթ գինու արժեքը՝ 20 կուպոնով հնարավոր կլինի համտեսել բոլոր արտադրողների գինիները: Կուպոնը վավեր է 2 օր: Գինու օրերի գլխավոր փողոցը կլինի Սարյան փողոցը, որը երկու երեկո շարունակ փակ կլինի երթևեկության համար: Առաջին օրը տեղի կունենա սպիտակ և վարդագույն գինու համտես քաղաքի լավագույն ռեստորանների հատուկ ճաշատեսակով՝ Tapastan, Voskevaz Winery, Hanz&Franz, Salon Armenian, Santa Familia, In Vino, Beer&Wine և այլ: Երկրորդ օրը նվիրված կլինի կարմիր գինու համտեսին: Փառատոնի երաժշտական մասը կապահովեն հայտնի հայ ջազմեններ, փոփ-երաժիշտներ և դիջեյներ։ Ծրագրում են հայկական ժողովրդական երգեր ու պարեր: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |