Թբիլիսիում կտուգանեն աղբը փողոցում նետելու համար

Թբիլիսիում կտուգանեն աղբը փողոցում նետելու համար

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում հատուկ տեսուչներ կհայտնվեն, որոնք լիազորված կլինեն տուգանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց չսահմանված վայրերում կենցաղային աղբ նետելու համար:

Հաջորդ շաբաթվանից սկսվելու է տեսուչների նախապատրաստումը, նրանք հետիոտնային շրջայցեր կկատրեն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ապրիլի 3-ից և հաջորդ 2 շաբաթում տեսուչները կիրազեկեն բնակչությանը՝ կոչ անելով նետել աղբը աղբամանները: Նրանց կպատմեն քաղաքի մաքրությունը չպահպահնելու համար սահմանված տուգանքների մասին:

Հայաստանում ևս տուգանքներ են սահմանված աղբը նետելու համար, սակայն դրանք չեն գործում: Ֆիզիկական անձանց համար տուգանքը 30-50.000 դրամ է, իրավաբանականների համար՝ 100-200.000 դրամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---