Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ևս 2 վարժությունում Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ևս 2  վարժությունում Աշխարհի գավաթի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Հայաստանի նեկայացուցիչներից ելույթ է ունեցել Արթուր Դավթյանը: Նա ևս երկու վարժությունում անցել է եզրափակիչ:

Հենացատկում Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, զուգափայտերում՝ 8-րդը՝ երկու վարժությունում էլ անցնելով եզրափակիչ:

Պտտաձողում հայ մարմնամարզիկը եղել է 16-րդը և չի հաղթահարել որակավորման փուլը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մարտի 24-ին և 25-ին կկայանան եզրափակիչները: Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը հանդես են գալու օղակներում, Արթուր Դավթյանը՝ նժույգթափում, ազատ վարժություններում, հենացատկում և զուգափայտերում:

Նժույգթափում Հարություն Մերդինյանը դուրս էր մնացել հետագա պայքարից դեռ նախնական մրցումներում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---