95 տարեկանում վախճանվել է վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը24 մարտի 2017 - 17:33 AMT PanARMENIAN.Net - 95 տարեկանում վախճանվել է վաստակավոր փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Միկոյանը: Վերջին հրաժեշտի վայրն ու օրը դեռ հայտնի չեն, գրում է ՌԲԿ-ն: Ստեփան Միկոյանը ծնվել է 1922թ. հուլիսի 12-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի ապագա նախագահ Անաստաս Միկոյանի ընտանիքում: Ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի անվան կարմրադրոշ ռազմանավիացիոն դպրոցը, Ն․ Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1951)։ Որպես օդաչու, ավագ օդաչու, ապա օղակի հրամանատար մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (Արևմտյան, Դոնի, Հյուսիսարևմտյան ռազմաճակատներում, Մոսկվայի սահմանապահ զորքերի կազմում)։ 1951-ից՝ ռազմական փորձարկող օդաչու, 1959 թվականից՝ կործանիչ ինքնաթիռների ավագ փորձարկող օդաչու։ Միկոյանը 23 տարի փորձարկել է «ՄիԳ» ինքնաթիռները: ՄիԳ-25-ի պետական փորձարկումների համար նա 1975-ին արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: 1978-ից հետո Միկոյանը եղել է Մոսկվայի ավիացիոն փորձարկումների «Մոլնիա» կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտորի տեղակալը: Մասնավորապես, Միկոյանը եղել է «Բուրան» տիեզերանավի պատասխանատուն 1988-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա, նաև ԵՄ հետ գործակցությանն առնչվող հարցեր Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին |