Հայաստանում խուլերի համար տեսաաստվածաշունչ է հրատարակվել24 մարտի 2017 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հայ առաքելական եկեղեցին ու Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը խուլերի համար տեսաաստվածաշունչ են հրատարակել: Ժեստերի լեզվով ներկայացված հոգևոր ֆիլմաշարն առայժմ միակն է Հայաստանում: Հայաստանում լսողության խնդիրներով 3500 մարդ է ապրում: Տեսանյութերի ստեղծման գործընթացը տարիներ է տևել: Այդ ընթացքում պարզվել է, որ ժեստերի լեզվում հոգևոր տերմիններ չկան: Իսկ հայ հոգևորականները խուլերի հետ ստիպված են լինում հատուկ թարգմանիչների միջոցով շփվել, գրում է Sputnik Արմենիան: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը պատմում է, որ խուլերի համայնքի հետ շփման ընթացքում սովորել և այսօր արդեն տիրապետում է ժեստերի լեզվին, նա այդ լեզվով խոսող միակ հայ հոգևորականն է: «Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի Աստվածաշունչը կարդալ մայրենի լեզվով: Ժեստերի լեզուն խուլերի մայրենի լեզուն է»,- ասում է Տեր Եսային: Առաջին տեսասկավառակը, որը լույս է տեսել միայն 500 օրինակով, ներկայացնում է միայն Հին Կտակարանը: Բայց հեղինակները խոստանում են մինչև հաջորդ տարի ոչ միայն ավելացնել արդեն պատրաստի տեսաշարի օրինակները, այլև հրատարակել Նոր Կտակարանի տարբերակը: Տեսաշարը համալրվել է նաև երաժշտությամբ, որպեսզի խուլերից բացի այն հետաքրքիր լինի նաև նրանց ընտանիքների լսողական խնդիր չունեցող անդամներին: Տեսասկավառակի ստեղծման աշխատանքներում ներգրավված է եղել նաև խուլերի համայնքի անդամ Գրետա Ավագյանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |