Հայաստանում «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն կանցկացվի24 մարտի 2017 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկայացված են 2016 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած անհատ-կատարողները, ստեղծագործողներն ու ստեղծագործական կոլեկտիվները: Մրցանակաբաշխությունը կկայանա հետևյալ անվանակարգերում. Դասական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն երաժիշտ-կատարող, լավագույն երաժշտախումբ: Ժողովրդական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն երաժիշտ-կատարող, լավագույն երաժշտախումբ: Մասսայական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն փոփ երաժշտախումբ, լավագույն ջազ երաժշտախումբ: Լավագույն ռոք երաժշտախումբ՝ լավագույն երգիչ (ուհի), տարվա հիթ, տարվա լավագույն տեսահոլովակ, տարվա լավագույն համերգային ծրագիր: Կտրվեն նաև հատուկ մրցանակներ` երաժշտարվեստի տարբեր ոլորտներում նշանակալի ավանդի և հաջողությունների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |