Մի շարք երկրներ չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, զուտ Անկարայի հետ հարաբերությունների պատճառով

PanARMENIAN.Net - «Աշխարհում ոչ ոք չի կասկածում` ինչ է տեղի ունեցել հայերի հետ Թուրքիայում 1915 թվականին»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բրյուսելում ԵՄ Խորհրդի գլխավոր քարտուղար Հավիեր Սոլանայի հետ համատեղ ճեպազրույցին: Նրա խոսքերով, մի շարք երկրներ չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, զուտ Անկարայի հետ հարաբերությունները չբարդացնելու պատճառով: «Թուրքիան մերժում է ցեղասպանության պատմական փաստը, սակայն դա չի նշանակում, որ նա պետք է այդ քաղաքականությունը փաթաթի այլ երկրներին»,- ասել է Քոչարյանը:



Նա համաձայն չէ այն անհանգստությունների հետ, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել հայ-թուրքական հարաբերություններին: «Անհնարին է բարդացնել հարաբերությունները, որոնք գոյություն չունեն»,- ասել է նախագահը: «Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների եւ սկսել ծավալուն երկխոսություն թուրքական կողմի հետ մեր հարաբերությունների ապագայի մասին»,- հաստատել է Հայաստանի ղեկավարը, հաղորդում է «Իզվեստիյա»-ն:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---