Էրդողանը՝ Եվրոպային. «Հանգիստ չեք ունենալու»25 մարտի 2017 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի եվրոպացիներին ֆաշիստներ անվանել, քանի դեռ վերջիններս նրան բռնապետ են կոչում: Այդ մասին Էրդողանը հայտարարել է մարտի 24-ին: «Երբ ասում ես «նացիզմ», նրանք մտահոգվում են: Հանգիստ չեք ունենալու: Քանի դեռ դուք Էրդողանին բռնապետ եք անվանում, այնքան ժամանակ նա կասի և ֆաշիզմ, և նացիզմ»,-ասել է Էրդողանը Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում կայանալիք հանրահավաքում: Բեռլինի և Անկարայի հարաբերությունները սրվել են Ստամբուլում թուրքական ծագումով գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալություևնից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, թե հանրաքվեից հետո Թուրքիան ամբողջությամբ կվերանայի կապերը ԵՄ հետ: Թուրքիան կշարունակի տնտեսական գործակցությունը Եվրամիության հետ, սակայն կվերանայի բոլոր քաղաքական ու վարչական կապերը: Մարտի 22-ին Էրդողանը եվրոպացիների անվտանգությունը պայմանավորեց Անկարայի հարցում եվրոպական պետությունների քաղաքականությամբ: «Եթե այդպես շարունակվի, ոչ մի եվրոպացի, Արևմուտքի ոչ մի բնակիչ չի կարող անվտանգ ու հանգիստ զբոսնել ոչ մի երկրի փողոցներով»,-ասել է նա: Ընդ որում, Էրդողանը կոչ է արել եվրոպացիներին հարգել «ժողովրդավարությունը, մարդու ազատություններն ու իրավունքները»: Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք հանրաքվեով անցում է նախատեսվում խորհրդարանականից նախագահական հանրապետության: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |