Թուրքիայի Գերմուշ գյուղի կիսավեր հայկական եկեղեցին վերանորոգման կարիք ունի25 մարտի 2017 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սբ Աստվածածին եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Այս մասին հայտնել է տարածաշրջանն ուսումնասիրող Մեհմեթ Գյուզելերը: Նա կարծում է, որ եկեղեցու վերանորոգումը մեծ ներդրում կունենա Ուրֆայում զբոսաշրջության զարգացման գործում, Urfanatik-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նրա խոսքով, Գերմուշի եկեղեցին 19-րդ դարում կառուցել են հայ 7 եղբայրները: 1915-ից հետո, երբ գյուղում այլևս հայ չի մնացել, եկեղեցին լքվել է, դաձել կիսավեր: Գյուզելերը նշել է, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս եկեղեցին տեսնելու: «Եկեղեցին վերանորոգման կարիք ունի: Եթե վերանորոգվի, մեծ նպաստ կբերի Ուրֆայում զբոսաշրջության զարգացմանը: Ուզում ենք, որ եկեղեցին վերանորոգվի և վերաբացվի քրիստոնյաների ծեսերի համար»: Գյուղի բնակիչներից Հյուսեյին Ասլանն էլ տեղեկացրել է, որ ժամանակին գյուղում 2 եկեղեցի է եղել: Մեկն ավերվել է, իսկ կանգուն մնացած եկեղեցին հայտնվել է գանձագողերի թիրախում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |