Թուրքիան ամեն գնով պատրաստ է մտնել Հյուսիսային Իրաք

PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է ցանկացած գնով ռազմական գործողություն անցկացնել Հյուսիսային Իրաքում քուրդ ահաբեկիչների դեմ: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: «Եթե ընտրություն կատարվի հօգուտ գործողության անցկացման, մենք պատրաստ ենք դրա համար վճարել, անկախ այն բանից, ինչպիսին կլինեն պլյուսերն ու մինուսները: Մենք անհրաժեշտ պատրաստություն ենք տեսնում սահմանամերձ գործողություն անցկացնելու համար, քանի որ մեր համբերությունն արդեն հատնում է»,- ընդգծել է թուրքական կառավարության ղեկավարը: Նա նաեւ հավելել է, որ երկու օրվա ընթացքում բախումների եւ քուրդ ահաբեկիչների կողմից հարձակումների արդյունքում Թուրքիայի հարավ-արեւելքում զոհվել է 30 զինծառայող:



Թուրքիայի կառավարությունը մյուս շաբաթվա սկզբում մտադիր է դիմել խորհրդարանին Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատանքային կուսակցության (PPK) դեմ ռազմական գործողություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար: Կառավարությունը մտադիր է մեկ տարվա թույլտվություն ստանալ: Էրդողանի խոսքերով, Հյուսիսային Իրաքում քուրդ անջատողականների թվաքանակը ներկա դրությամբ կազմում է 3,5 հազար մարդ: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ թուրքական բանակը ներկա դրությամբ լայնամասշտաբ գործողություն է անցկացնում քուրդ ահաբեկիչների դեմ Իրաքի հետ սահմանին: Տեղեկացվում է նաեւ, որ թուրքական բանակի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում գործելու չորս տարբերակ է մշակել: Դրանք ներկայացվել են կառավարությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---