Մարտերի հետևանքով մասամբ փլուզվել է Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը

Մարտերի հետևանքով մասամբ փլուզվել է Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը

PanARMENIAN.Net - Եփրատ գետի վրա գտնվող Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը մասամբ փլուզվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատների և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության միջև ընթացող մարտերի պատճառով։

Այս մասին լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքին հղումով հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1970-ականների սկզբներին՝ խորհրդային մասնագետների աջակցությամբ։

Հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշում է, որ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը, երբ կառավարման համակարգը վնասվել է։ Ըստ աղբյուրի՝ պատճառը կարող է լինել հրետանային ռմբակոծությունը:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ տեխնիկական մասնագետները չեն կարողանում հասնել այնտեղ՝ շարունակվող ինտենսիվ մարտերի պատճառով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---