Ղազախստանի ֆուտբոլիստներն ինքնաթիռի անսարքության պատճառով չեն կարողացել մեկնել Երևանից27 մարտի 2017 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Ինքնաթիռը, որով Հայաստանից մեկնում էր Ղազախստանի ֆուտբոլի հավաքականը, հարկադիր վայրեջք է կատարել Երևանում: Արտակարգ վայրեջքի պատճառը շասսիի անսարքությունն էր: Ուղևորները պետք է սպասեն, որ ինքնաթիռը փոխարինվի մեկ ուրիշով, և նրանք մեկնեն Հայաստանից, Sputnik Ղազախստանին հղումով գրում է Sputnik Արմենիան: «Օդանավի հրամանատարը որոշեց վերադառնալ օդանավակայան։ Չարտերային ինքնաթիռի փոխարինումից հետո ծրագրվում է ուղևորվել Ղազախստան»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հավաքականի մամուլի քարտուղար Երբոլ Քաիրովը: Մարտի 26-ին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության նախընտրական խաղը. Ղազախստանը պարտվել է ՀՀ հավաքականին 2:0 հաշվով: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |