Թուրքիայի սպառողների միությունը կոչ է անում բնակչությանը բոյկոտել ԱՄՆ-ի ապրանքները

PanARMENIAN.Net - Թուրքիայի սպառողների միությունը կոչ է անում բնակչությանը բոյկոտել ԱՄՆ-ի ապրանքները ի նշան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման դեմ բողոքի: «Մենք որոշել ենք չօգտագործել ԱՄՆ-ում ստեղծված ապրանքները ի նշան բողոքի Կոմիտեի կողմից բանաձեւի ընդունման»,- ասվում է կազմակերպության մամլո քարտուղար Բյուլենտ Դենիզի հայտարարության մեջ, հաղորդում է Xinhua գործակալությունը:



Նշենք, որ Թուրքիայի որոշ քաղաքներում բողոքի ցույցեր են կայացել Կոմիտեի որոշման դեմ, փակվել են կինոթատրոններ, որտեղ ամերիկյան ֆիլմեր էին ցուցադրվում, McDonalds ռեստորաններից ոմանց աշխատողները չեն ներկայացել գործի, ինչպես նաեւ այրվել են ամերիկյան խաղալիքներից Բարբին եւ սարդ-մարդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---