Թուրքիան պատրաստ է ընդունել ռուսներին ներքին անձնագրերով27 մարտի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է առարկայական քննարկում սկսել ՌԴ հետ անձը հաստատող ներքին հավաստագրերով ռուսաստանցիներին ընդունելու մասին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ապրող ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը: «Դեռ մինչև տխուր իրադարձությունները (ռուսական Սու-24-ի խոցումը) բանակցություններ են անցկացվել այդ թեմայի շուրջ: Այժմ, երբ մեր հարաբերությունները կարգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Չավուշօղլուն նշել է, որ շուտով «կսկսվի հարցի քննարկումը՝ Թուրքիայում ներքին անձնագրերորվ ռուսաստանցիներին ընդունելու մասին»: Նախարարը հավելել է նաև, որ «օդանավակայաններում սարքեր են տեղադրվում այդպիսի փաստաթղթերի ստուգման համար»: Թուրքիան աշխատում է հարևան երկրների հետ սահմանի հատման առավելագույնս պարզեցված ռեժիմներ սահմանել: Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները կարող են Թուրքիա այցելել ներքին անձնագրերով, իսկ մարտի կեսին նմանատիպ համաձայնագիր է կնքվել ԱՆկարայի և Կիևի միջև: Հայաստանը թույլատրել է ռուսաստանցիների մուտքը երկիր առանց արտասահմանյան անձնագրի 2017-ի սկզբին: Որոշումն ուժի մեջ է մտել 2017-ի փետրվարի 23-ին: ՀՀ ներքին անձնագրերով կարող են մուտք գործել միայն այն ռուսաստանցիները, որոնք ժամանում են Հայաստան օդանավակայններով: Մեկ ասմում ներքին անձնագրով ՌԴ-ից ՀՀ է ժամանել 3091 մարդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |