ԶԼՄ-ներ. Լոնդոնի ահաբեկիչը մեղսակից է բանակի բազայի վրա հարձակմանը

ԶԼՄ-ներ. Լոնդոնի ահաբեկիչը մեղսակից է բանակի բազայի վրա հարձակմանը

PanARMENIAN.Net - Լոնդոնի ահաբեկիչը որպես կասկածյալ անցել է ականապատ մեքենայով բանակային բազայի վրա հարձակման փորձի գործով, որի հանգամանքները հետաքննել է MI-5ը, հայտնում է ՏԱՍՍ-ը The Daily Telegraph-ի վրա հղումով:

Նշվում է, որ ահաբեկիչը հատուկ ծառայությունների տեսադաշտում է հայտնվել Լուտոն քաղաքում տարածքի բանակային բազայի վրա հարձակում նախապատրաստելու գործով: 4 ահաբեկիչ այդ գործով դատապարտվել է ընդհանուր առմամբ 44-ամյա կալանքի: 52-ամյա Հալիդ Մասուդն այդ քաղաք է տեղափոխվել 2009-ին՝ մինչ այդ 2 անգամ այցելելով Սաուդյան Արաբիա, և ապրել է դավադրության մասնակիցներից մեկի տան հարևանությամբ:

«Սակայն, գնահատելով ռիսկերն ու այդ պահին Մասուդի մասին առկա բոլոր տեղեկությունները, փորձագետները համարել են, որ նա ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնում», -ասվում է հոդվածում:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Այնուհետև վարորդը դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Ահաբեկիչների ձեռքից 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են, հարձակվողը սպանվել է: Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն:

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---