Esquire. Հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը՝ Մոսկվայի մշակութային 7 կարևոր իրադարձությունների ցանկում

Esquire. Հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը՝ Մոսկվայի մշակութային 7 կարևոր իրադարձությունների ցանկում

PanARMENIAN.Net - Հեղինակավոր Esquire Russia ամսագիրը ներառել է հայ իմպրեսիոնիստների ցուցահանդեսը Մոսկվայի 7 կարևորագույն մշակութային իրադարձությունների ցանկում:

Ցուցահանդեսն անցնում է Մոսկվայում 2017-ի մարտի 25-ից:

«Համոզիչ և պատկերավոր կերպով ապացուցելով «ռուսական իմպրեսիոնիզմի» գոյությունը՝ ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանն անցել է այլ ազգային դպրոցների ուսումնասիրությանը: Առաջինը հայկականն է՝ մարտի 25-ից հունիսի 4-ը կանցկացվի «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» ցուցահանդեսը»,-ասվում է հոդվածում:

Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ցուցահանդեսում ներկայացված է 19 նկարչի 54 աշխատանք, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Սեդրակ Առաքելյանի կտավները: Ներկայացված են նաև հայ իմպրեսիոնիզմի առանցքային դեմք համարվող Եղիշե Թադևոսյանի նկարները:

Տպագրվել է կատալոգ, որտեղ ներառված են նաև կենսագրական էսսեներ ցուցադրությանը ներկայացված վարպետների մասին, հետաքրքիր փաստեր նրանց ստեղծագործությունների մասին:

«Իմպրեսիոնիզմ»-ը որպես տերմին սկսեց օգտագործվել 1874 թվականի ցուցահանդեսից հետո, որտեղ ցուցադրված էր Կ. Մոնեի «Տպավորություն։ Ծագող արևը» («Impression Soleil levant», 1872, Փարիզ) նկարը։ Պատահականորեն ընտրված տերմինն ընդգծում էր ուղղության էական կողմը՝ հարաշարժ իրականության տպավորությունների, ապրումների կապակցված պահերի անմիջական արտացոլում։

Հայկական իմրեսիոնիզմն իբրև ուրույն երևույթ ձևավորվել է XIX դ. վերջին ու XX դ. սկզբին: Նոր քաղաքակրթության, լուսավորչական գաղափարների օրրան Ֆրանսիան հիմնարար դեր է խաղացել հայոց մշակութային կյանքում: Հայ գեղարվեստի զարգացման հարցում որոշակի նշանակություն է ունեցել նաև ռուսական գեղանկարչական դպրոցը, քանի որ բազում հայ նկարիչներ սովորել են Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ժամանակի ականավոր ռուս վարպետների մոտ (Վասիլի Պոլենով, Կոնստանտին Կորովին, Վալենտին Սերով):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---