2 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունից27 մարտի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ից 25-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացվել է Սամբոյի աշխարհի գավաթի՝ Ա.Խառլամպիևի հուշամրցաշարը, որտեղ գերազանց են հանդես եկել Հայաստանը ներկայացնող սամբիստները: Ա.Խառլամպիևի հուշամրցաշարում մրցել են 29 երկրի մոտ 200 ուժեղագույն սամբիստը՝ մարզաձևի մարզական և մարտական դասերում: Մրցումների առաջին օրը մարզական սամբոյին 52 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել Դավիթ Գրիգորյանը: Ջոն Բալայանը (52 կգ) արժանացել է բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը (74կգ)՝ արծաթե, իսկ Սամվել Բադալյանը, ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում, նվաճել է ոսկե մեդալ: Այսպիսով, Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավել է երրորդ տեղը, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան: Փետրվարին անցկացված A դասի մեկ այլ մրցաշարում՝ Բելոռուսի բաց առաջնությանը, ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը: Արիլին և մայիսին տեղի կունենան Եվրոպայի առաջնությունները՝ նախ պատանիների ու երիտասարդների մասնակցությամբ, ապա՝ մեծահասակների: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |