Ծիծեռնակաբերդի տարածքն ապրիլի 24-ին ընդառաջ կբարեկարգվի27 մարտի 2017 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչություններին, ծառայություներին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ համապատասխան աշխատանքներ տանել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքի բարեկարգման, սանիտարական մաքրման և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ: Հանձնարարվել է նաև քննարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառ-պուրակը համաքաղաքային առաջիկա ծառատունկի շրջանակում նոր տնկիներով համալրելու հնարավորությունը: Բացի այդ, հանձնարարվել է հուշահամալիրի հարակից տարածքի ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է 1,5 միլիոն հայի հիշատակին, ովքեր զոհ գնացին թուրքական կառավարության իրագործած 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը: 1967թ. ի վեր, երբ ավարտվեց Հուշահամալիրի շինարարությունը, այն դարձավ Երևանի ճարտարապետության անբաժան մասը` վերածվելով ուխտատեղիի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |