Գերմանական ԶԼՄ-ներ. Թուրքիան պետք է վերաիմաստավորի հայերի զանգվածային սպանությունների փաստը Օսմանյան կայսրությունում

PanARMENIAN.Net - «Չի կարելի «չեղյալ հայտարարել» ցեղասպանությունը ետին ամսաթվով, հրաժարվելով այդ իրադարձությանը հենց նման ձեւակերպում տալ: Թուրքիայում վրդովմունքների ալիք է բարձրացել: ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից երկիրը Բոսֆորի նեղուցի գոտում, անկասկած, կարեւոր ռազմավարական դեր է խաղում Իրաքում ամերիկյան ռազմական գործողությունում: Բացի այդ, ԱՄՆ-ն եւ Թուրքիան անկեղծորեն չեն կիսում միմյանց տեսակետները նաեւ քրդերի կողմից վերահսկվող Հյուսիսային Իրաքում Անկարայի հնարավոր գործողությունների առումով»,- գրում է Thuringer Allgemeine թերթը: Նրա կարծիքով, իրավիճակը կարող է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից, եթե թուրքական բանակը, ինչպես արդեն սպառնացել է երկրի ղեկավարությունը, ներխուժի Իրաքի հյուսիս:



Ընդ որում, General-Anzeinger-ի կարծիքով, ԱՄՆ-ն մոտենում են նրան, որպեսզի վախեցնեն իրենց կարեւոր գործընկերոջը ճգնաժամային մերձավորարեւելյան տարածաշրջանում: «Այն, որ Թուրքիան պետք է վերաիմաստավորի հայերի զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրությունում, ճիշտ է: Դրա անհրաժեշտությունը վաղուց հասունացել է: Օրինակ, երեկ հայկական ծագում ունեցող եւս երկու լրագրող է դատապարտվել «թուրք ժողովրդին անպատվելու» համար: Սակայն նախատել Թուրքիային արեւմտյան տերություն Միացյալ Նահանգների խորհրդարանում, սխալ ուղի է: Նման որոշումները միայն ամրապնդում են Անկարայի ազգայնականների դիրքերը. այժմ ավելի է բարդանալու նրանց հետ հասարակական բանակցություններ վարելը: Դրանից կտուժեն այնպիսի մտածողներ, ինչպես Օրհան Փամուկը, ինչպես նաեւ Թուրքիայի հայկական բնակչությունը»,- ասվում է հոդվածում, հաղորդում է Deutsche Welle-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---