Երևանում ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կլինի

Երևանում  ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կլինի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ:

Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է նախապես որոշակիացնել այն տարածքները, որտեղ պետք է կազմակերպվեն կենտրոնացված ծառատունկերը, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հանձնարարվել է ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---