Չինաստանի սննդամթերքի անվտանգության մասով պատվիրակությունը ՀՀ-ում է. Քննարկվել է մեղրի արտահանումը27 մարտի 2017 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ: Չինաստանի գործընկեր կառույցի պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին ու որակին՝ հեռանկարում ունենալով դրանք Չինաստան ներկրելու ծրագիր: Ծառայության պետ Կարապետյանը կարևոր է համարել սննդամթերքի անվտանգությունն ապահովող երկու երկրի լիազոր մարմինների միջև փոխգործակցությունն ու մասնագետների միջև շփումները՝ առանձին խմբերի ապրանքների արտահանմանը խթան հանդիսանալու տեսանկյունից: Նա նաև նկատել է, որ Հայաստանն ունի ոչ միայն մեղրի, այլ նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման մեծ ներուժ և արտաքին շուկայում մրցունակ ու անվտանգ արտադրանք: Հանդիպմանը քննարկվել են երկու երրի ներկրման և արտահանման ընթացակարգերը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկման մեխանիզմները: Նախանշվել են նաև առաջիկա օրերին համատեղ աշխատանքի ուղղություններն ու ժամանակացույցը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական խորհրդական Վանգ Հոնգլիանգը, ինչպես նաև ՍԱՊԾ պաշտոնյաներ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |