Բեռլինի թանգարանից գողացել են 100 կգ քաշով ոսկյա մետաղադրամը

Բեռլինի թանգարանից գողացել են 100 կգ քաշով ոսկյա մետաղադրամը

PanARMENIAN.Net - Բեռլինի «Բոդե» թանգարանից գողացել են «Մեծ թխկու տերև» կոչվող մետաղադրամը, որը կշռում է 100 կգ և պատրաստված է 999 հարգի մաքուր ոսկուց: Մետաղադրամը գնահատվում է մի քանի միլիոն ԱՄն դոլար, հաղորդում է Rbc.ru-ն:

Մետաղադրամի շառավիղը կազմում է 53 սմ, հաստությունը՝ 3 սանտիմետր: Մետաղադրամի մի կողմում պատկերված է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դիմանկարը, մյուսում՝ թխկու տերև:

Նշվում է, որ մետաղադրամը գողացել են 3.30-ի սահմաններում: Ոստիկանությունում կարծում են, որ հանցագործները մի քանիսն են եղել:

«Բոդե» թանգարանը, որը հայտնի է իր մետաղադրամների հավաքածուով, ցուցանմուշը տրամադրել է այլ թանգարանի ժամանակավոր ցուցադրության համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---