13 հոկտեմբերի 2007 - 14:46 AMT
Վրաստանի վարչապետը Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին
Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Երեւանում Զ.Նողաիդելին կմասնակցի հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: