Անկարգություններ Փարիզում. Ոստիկաններ են վիրավորվել28 մարտի 2017 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Փարիզում անկարգություններ են սկսվել ոստիկանների կողմից 56-ամյա Լի Շայոյի սպանությունից հետո: 3 ոստիկան է վիրավորվել, հայտնում է Le Parisien-ը: Բախումների համար առիթ է հանդիսացել մարտի 27-ի միջադեպը, երբ 2 ոստիկան ներխուժել էր բնակարաններից մեկը ստուգելու համար տեղեկությունը կենցաղային վիճաբանության մասին և գնդակահարել էին տղամարդուն, որը նրանց դեմ էր դուրս եկել մկրատով: Զոհվածի դուստրը համարում է, որ իր հայրը չէր կարող մարդկանց վրա հարձակվել: Ընտանիքի անդամները պնդում են, որ տղամարդը խոհանոցային մկրատով ձուկ էր կտրատում, իսկ երբ հնչել է դռան զանգը, նա մեխանիկորեն բացել է դուռը մկրատը ձեռքին: Ըստ փաստաբանի, ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները: Զոհվածի հիշատակը հարգելու էին հավաքվել տասնյակ հազարավոր մարդիկ: Խաղաղ ցույցը ոստիկանության բաժանմունքի մոտ վերաճել է զանգվածային բախումների: Արդյունքում անհայտները կոտրել են ոստիկանական մեքենայի ապակին և փորձել են հրկիզել այն: Ոստիկանությունը սկսել է ցրել հավաքվածներին, իսկ ակցիայի մասնակիցները քարեր ու շշեր են նետել ոստիկանների վրա, հայտնում է ՌԻԱ ՆՈվոստին: 3 ցուցարար ձերբակալվել է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ |