Ռայսը եւ Գեյթսը կոչ են արել Նենսի Փելոսիին քվեարկության չդնել 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` կոչ անելով Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը չներկայացնել պալատի լիագումար նիստի քվեարկությանը: «Եթե հայկական օրինագիծը քվեարկության դրվի, մեծ վնաս կհասցվի ամերիկացի զինծառայողներին: Կկրճատվի Իրաքում եւ Աֆղանստանում նրանց ուղարկվող օժանդակությունը, ինչպես նաեւ լուրջ վնաս կհասցվի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանն ուղղված մեր ջանքերին»,- նշվում է Քոնդոլիզա Ռայսի եւ Ռոբերտ Գեյթսի նամակում, հաղորդում է «Երկիրը»:



Նշենք, որ Պենտագոնը մտադիր է գտնել Իրաքում իր զորքերի մատակարարման ուղիներ, եթե թուրքական կառավարությունը սահմանափակի մուտքը Թուրքիայի օդային տարածք կամ փակի ՌՕՈՒ-ի ռազմակայանն Ինջիրլիկում: Ըստ ամերիկացի զինվորականների, կարելի է օգտագործել Հորդանանի եւ Քուվեյթի ռազմակայանները:



Ինչ վերաբերում է վնասի հնարավորությանը, որը կարող է հասցնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին, ապա, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «անհնար է վատթարացնել այն հարաբերությունները, որոնք գոյություն չունեն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---