ՀՀԿ-ն ողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին կդիմակայի թուրքական քարոզչությանը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը շատ լավ նորություն է»,-հայտարարել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն ողջ աշխարհի հայ համայնքների հետ միասին կդիմակայի Հայոց ցեղասպանության ուրացմանն ուղղված թուրքական քարոզչությանը: «Սակայն պետք չէ մոռանալ, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է եւ Ամերիկան այժմ պատերազմում է Իրաքում եւ Աֆղանստանում: Սակայն ես համոզված եմ, որ Ներկայացուցիչների պալատում 106-րդ բանաձեւի ընդունման հարցում անհրաժեշտ է բոլոր հայկական կազմակերպությունների համագործակցությունը: Սակայն դեռեւս ՀՀԿ-ն չի կարողանում համագործակցություն հաստատել ԱՄՆ հայ համայնքի հետ եւ բացել իր բաժանմունքը»,-ընդգծել է Աբրահամյանը: Միեւնույն ժամանակ ՌՀՄ նախագահը իր դժգոհությունն է հայտնել հայկական մամուլով, որն, ըստ նրա, քիչ է լուսաբանում ազգի համար այնպիսի այժմէական հարց, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է:



«Մենք դեռեւս պատրաստ չենք հաջորդ քայլին, որի անհրաժեշտությունն անխուսափելի կդառնա, եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համաշխարհային հանրության կողմից: Մեզ համար այժմ կարեւորը Հայոց ցեղասպանության իրավական ճանաչումն է: ՀՀԿ-ն հրատարակել է եռահատորյակ, որտեղ զետեղվել են Ցեղասպանության փաստը հաստատող փաստաթղթեր եւ ապացույցներ: Մենք պատրաստ ենք դիմել Միջազգային դատարան, սակայն հարկավոր է Հայաստանի իշխանությունների համաձայնությունը: Առայժմ Հայաստանի իշխանություններն այդ հարցում համաձայն չեն ՀՀԿ-ի տեսակետի հետ: Ես չեմ բացառում, որ կան պատճառներ, որոնք թույլ չեն տալիս երկրի իշխանություններին դիմել Միջազգային դատարան եւ չեն բացառում, որ այդ հարցերը հրապարակման ենթական չեն»,-ընդգծել է Աբրահամյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---