Արտաքին լուսավորության համակարգ` Հորբատեղ գյուղում28 մարտի 2017 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղը մեկն է այն բնակատեղիներից, որտեղ հաճախակի են վայրի կենդանիների՝ գայլերի և արջերի հարձակումները։ Մոտ 262 բնակիչ ունեցող գյուղի տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունը, մեղվապահությունը և այգեգործությունն է։ Չլուսավորված փողոցների պատճառով, երեկոյան ժամերին վայրի կենդանիները գյուղ են մտնում, վնասում են տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները, մեղվի փեթակները, հոշոտում՝ ոչխարների, խոյերի, ցլիկների: Ինչպես Հայաստանի մի շարք գյուղերում, այստեղ ևս, խորհրդային հասարակարգի փլուզումից հետո՝ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Գյուղի համեստ բյուջեն երբեք չի բավականացրել խնդիրը լուծելու համար։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղում իրականացվել է արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքների ամբողջական կառուցում։ Հորբատեղում տեղակայվել է 65 LED լուսարձակ՝ ամբողջությամբ լուսավորելով գյուղը՝ 2,300մ երկարությամբ տարածություն։ Էներգախնայող նորակառույց համակարգը գործարկվել է առաջին անգամ: Միջոցառմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Հորբատեղ համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը և բնակիչները: «Այն, ինչ փորձում ենք իրականացնել այս ծրագրով, անչափ կարևոր է: Սա մի մարտահրավեր է, որի լուծման արդյունքն ավելին է լինելու, քան պարզապես լուսավորություն ապահովելը: Քաղաքակիրթ և հեռատես աշխարհը ձգտում է նվազագույնի հասցնել սպառողական մոտեցումը: Դա, թերևս, աղքատությունը կրճատելու, մարդկանց կյանքը բարելավելու ամենակարճ և արդյունավետ ճանապարհն է: Բնապահպանական, էներգախնայող համակարգի գործարկումը և դրա երկարաժամկետ արդյունքը շահավետ է բոլորի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է կրճատելու համայնքային ծախսերը և աշխուժացնելու գյուղի կյանքը: Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Միրզոյանը Կատարի իր պաշտոնակցին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման զարգացումները Հատուկ ուշադրություն է դարձվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ |