Հոկտեմբերի 15-16-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպայի հայերի երկրորդ համագումարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-16-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպայի հայերի երկրորդ համագումարը, որը նվիրվում է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 20-ամյակին, եւ որի կազմակերպիչն է Եվրոպայի հայերի դաշնությունը (EAFJD): Համագումարի աշխատանքներին կմասնակցեն 29 երկրների ներկայացուցիչներ, որոնցից 19-ը` Եվրամիության երկրներ են: Համագումարի ընթացքում կքննարկվեն Եվրոպայում հայկական սփյուռքի դերին առնչվող հարցեր` մասնավորապես, սփյուռքի համախմբման, Հայաստանի զարգացմանն ու ամրապնդմանը իրենց մասնակցության, Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներին եւ Հայոց ցեղասպանության ուրացմանն դիմակայելու հարցեր: Միջոցառմանը նախատեսված է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի ելույթը: Համագումարին ելույթ կունենան նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արդարադատության հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատինին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը, Եվրոպական Խորհրդարանի նախկին եւ ներկա պատգամավորներ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասյեն:



Հիշեցնենք, որ քսան տարի առաջ, 1987 թվականի հունիսի 18-ին Եվրախորհրդարանը դարձավ առաջին միջազգային ինստիտուտը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` բանաձեւ ընդունելով «Հայկական հարցի քաղաքական լուծման» ուղիների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---