15 հոկտեմբերի 2007 - 15:22 AMT
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին
Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը կմասնակցի Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստին, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: