Շարմազանով. ՕՐՕ և «Ելք» դաշինքների՝ ԿԸՀ դիմելու քայլը նախընտրական հնարք է

Շարմազանով. ՕՐՕ և «Ելք» դաշինքների՝ ԿԸՀ դիմելու քայլը նախընտրական հնարք է

PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Ելք» դաշինքների՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու քայլն, ավելի շուտ նախընտրական հնարք է: Lրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, նախ մի ուժն է դիմել, հետո՝ երկրորդը, որ հետ չմնա. «իրենց մեջ է մրցապայքարը», գրում է Panorama.am-ը:

Շարմազանովն ասել է նաև, որ ՀՀԿ կենտրոնական շտաբն արդեն արձանագրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվությանը՝ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ձայնագրություններ էր ներկայացրել, որտեղ բազմաթիվ դպրոցների տնօրեններ հաստատում են ՀՀԿ-ի համար ցուցակներ հավաքագրելու փաստը:

ՀՀԿ մամուլի խոսնակը նշել է, որ իրավապահ մարմինները սահմանված կարգով իրենց գործառույթները կատարում են. «Բայց այն աժիոտաժը, վիրավորական պահվածքը, որ եղել է որոշ գործիչների, այդ թվում նաև քաղաքական գործիչների կողմից, անթույլատրելի է: Ո՞վ է բարոյական իրավունք տվել այդ տնօրեններին վիրավորել: Կա անմեղության կանխավարկած»։

ԿԸՀ-ն մերժել է ՕՐՕ-ի դիմումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---