Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է Թուրքիայում ահաբեկչության վտանգի մասին29 մարտի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով Թուրքիա մեկնող ամերիկացիներին «այդ երկրում աճող ահաբեկչության վտանգի մասին»: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Անկարա կատարելիք այցից մեկ օր առաջ հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելելուց, թուրքական Haberler.com-ին հղումով հաղորդում է Ermenihaber.am-ը: Զգուշացման մեջ նշվում է, որ ահաբեկչական գործողությունների հավանականությունը մեծ է հատկապես զբոսաշրջային նշանակություն ունեցող ու մարդաշատ վայրերում, ռեստորաններում, գիշերային ակումբներում, առևտրի կենտրոններում ու կրոնական նշանակության շինություններում: ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև հնարավորին չափով խուսափել հասարակական տրանսպորտի միջոցներով երթևեկելուց: Պետդեպը հիշեցրել է նաև, որ շարունակվում է ԱՄՆ-ի պետական ծառայողների վերաբերյալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ և Ադանա մեկնելու սահմանափակումները: Մարտի 28-ին նմանատիպ հայտարարություն էր տարածել Իսրայելը` իր քաղաքացիներին հորդորելով զերծ մնալ Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան կատարելիք ուղևորություններից: Հայտարարության մեջ կոչ է արվում, որ իսրայելցի զբոսաշրջիկները խուսափեն մեկնել այն երկրներ, որոնք մոտ են գտնվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքներին: Թուրքիան ներառվել է 2-րդ մակարդակում` ահաբեկչության վտանգի հավանականությամբ: Իսկ Եգիպտոսը և Հորդանանը 1-ին և 2 րդ մակարդակներում են գտնվում: Նշվում էր, որ Թուրքիայում առկա է «ահաբեկչության հստակ վտանգ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |