Անկարան սկսել է իրականացնե՞լ իր սպառնալիքները: Թուրքիայում սկսել են ձերբակալել Հայաստանի քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, ում նստավայրը Ստամբուլն է, հաստատեց Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունների փաստը: «Իմ տրամադրության տակ կան ոչ պաշտոնական տեղեկություններ, որոնք իրոք հաստատում են նման փաստը: Ավելի ստույգ տեղեկություններ, ցավոք սրտի, չեմ կարող տրամադրել, որովհետեւ ի պաշտոնե նման հարցերը չեն մտնում իմ իրավասության շրջանակների մեջ, բայց ոչ պաշտոնական տեղեկությունները հաստատում են նման ձերբակալությունների փաստը», - ասել է Կարեն Միրզոյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Նշենք, որ Իռլանդիայում լույս տեսնող «Այրիշ թայմս» պարբերականը նախորդ շաբաթ տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, Թուրքիայում ձերբակալվել են շուրջ 100 հայաստանցի ապօրինի ներգաղթողներ, որոնք արտաքսվելու են հայրենիք: «Նրանց վտարումը դիտվում է որպես վրեժխնդրություն ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանության բանաձեւի համար», - գրել էր թերթը:



Կարեն Միրզոյանի տեղեկություններով, սակայն, Հայաստանի որոշ քաղաքացիների, որոնք Թուրքիայի տարածքում էին վիզային ռեժիմի խախտումներով, թուրքական իշխանությունները բանտարկել են` «նպատակ ունենալով նրանց արտաքսել հենց վիզային ռեժիմի խախտումների համար»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---