Թուրքիայի Գլխավոր շտաբի պետ. ԱՄՆ-ն ինքն իրեն վնասեց` հավանություն տալով Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին

PanARMENIAN.Net - Ամերիկա-թուրքական ռազմական համագործակցությունը կարող է չափազանց տուժել, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն տա Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչող օրինագծին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Բույուկանիտը: Այդ դեպքում, նրա խոսքերով, տարաձայնությունները Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ դժվար կլինի հաղթահարել: «ԱՄՆ-ն ինքն իրեն վնասեց` անցած շաբաթ Արտաքին գործերի կոմիտեում հավանություն տալով Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին եւ թուլություն դրսեւորելով Քրդական աշխատավորական կուսակցության անջատողականների հետ հարցում, որոնք 30 թուրք զինվորականների սպանեցին վերջին երկու շաբաթվա ընթացքում: Եթե 106-րդ բանաձեւն ընդունվի Պալատում, ինչպես դա եղավ Արտաքին գործերի կոմիտեւոմ, մեր ռազմական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ երբեք նախկինը չեն լինի»,-ասել է Թուրքիայի Գլխավոր շտաբի պետը, գրում է Financial Times-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---