29 մարտի 2017 - 15:27 AMT
Ինչպես քվեարկել, որպեսզի քվեաթերթիկը չդառնա անվավեր

Ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կտան մեկ ծրար և 9-ը քվեաթերթիկ:

Քվեաթերթիկն անվավեր չդարձնելու համար դրա այն երեսին, որտեղ գրված է կուսակցության կամ դաշինքի անունը, որևէ նշում պետք է չլինի:

Մյուս երեսին, որտեղ գրված են տվյալ քաղաքական ուժի թեկնածուների անունները՝ իրենց համապատասխան վանդակով, պետք է դնել միմիայն «✓» այս նշանը:

«✓» նշանը պետք է վանդակից դուրս եկած չլինի և չդիպչի վերևի թեկնածուի վանդակին:

Եթե դուք Ձեր նախընտրած ուժի կողմից առաջադրված թեկնածուներից ոչ մեկի օգտին չեք քվեարկում և պարզապես դատարկ քվեաթերթիկն եք դնում ծրարի մեջ, ապա կուսակցությանը (դաշինքին) այնուամենայնիվ ձայն գնում է:

Նույն կանոնն է գործում, եթե ընտրել եք մեկից ավելի թեկնածու:

Եթե դուք որոշեք ծրարի մեջ դնել մեկից ավելի քվեաթերթիկ, ապա կհաշվվի միայն ամենավերևում դրվածը, քանի որ դրա վրա ամրացվելու է ինքնասոսնձվող դրոշմանիշ:

Ապրիլի 2-ին ՀՀ-ում ԱԺ կայանալին ընտրություններին մասնակցելու է 9 կուսակցություն և դաշինք: