29 մարտի 2017 - 16:54 AMT
2017-ի ամռանն առաջին անգամ կգործարկվի Գյումրի-Կրասնոդար չվերթը

ՌԴ Կրասնոդարի երկրամասի օդանավակայանները մարտի 26-ից սկսել են աշխատել ամառային չվացուցակով, որը կգործի մինչև հոկտեմբերի 28-ը: Այդ շրջանում օդանավակայանները նոր միջազգային չվերթներ կսպասարկեն՝ Հայաստանից, Վրաստանից, Իսրայելից, Մոլդովայից, Թուրքիայից: Այդ մասին հայտնել է Կուբանի 4 օդանավակայանի կառավարիչ «Բազել Աէրո» ընկերությունը:

Կրասնոդարից առաջին անգամ հնարավոր կլինի մեկնել Գյումրի, Քիշնև, Ստամբուլ և Դալաման: Սոչին 60 ուղղություն կընդունի, Անապան՝ 47, հայտնում է ՏԱՍՍ-ը: