15 հոկտեմբերի 2007 - 18:08 AMT
Երկօրյա այցով Հայաստան են ժամանում ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավարները
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատերը եւ ՈՒԵՖԱ-ի ղեկավար Միշել Պլատինին երկօրյա այցով կժամանեն Հայաստան: Այցը կկայանա երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հրավերով: Հոկտեմբերի 16-ին նախատեսված են Զեպպ Բլատերի եւ Միշել Պլատինիի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Նույն օրը նրանք կմասնակցեն Ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի եւ Մանկապատանեկան սպորտային գիշերօթիկ դպրոցի հիմնարկեքի արարողությանը: