Էլէներգիայի ներքին սպառումն ու արտահանումն ավելացել են29 մարտի 2017 - 17:11 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվար-փետրվարին Հայաստանում արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների ավելացում։ Աճը կազմել է մոտ 10,4 տոկոս։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 1 մլրդ 450 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 136,5 մլն կվտ ժամով գերազանցել է 2016-ի ցուցանիշը։ Արտադրության ծավալների ավելացումը պայմանավորվել է ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման աճով, տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։ 2017-ի հունվար-փետրավար ամիսներին Վրաստան է առաքվել ավելի քան 25 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016-ի նույն ժամանակահատվածում այս ուղղությամբ առաքումներ չեն իրականացվել։ 2016-ի նույն ժամանակահատվածի 8,9 մլն կվտ ժամի փոխարեն 2017-ին Վրաստանից ներմուծվել է 1 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա։ 2016-ի դեկտեմբերից Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս էր բերվել էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |